Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի զինված ուժերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինուժերի Էլիտային զորամասեր) «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու համար օգտագործել են անօդաչուներ, որոնք օդ են բարձրացել Քուվեյթի ռազմակայանից: Այդ մասին հայտարարել Է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սոլեյմանիին սպանելու համար ամերիկացիները կիրառել են մի ամբողջ շարք գործառույթներ,-նրա խոսքը հունվարի 23-ին մեջբերել Է Tasnim գործակալությունը:-Այդ նպատակով տարածաշրջանում օդ են բարձրացվել MQ-9 անօդաչուներ, եւ դրանց մեծ մասը թռել Է «Քուվեյթի «Ալի աս Սալյամ» բազայից:

Գեներալի խոսքով՝ «իրանական զինված ուժերը զարմացած Էին, քանի որ օդ Էին բարձրացվել մեծ թվով ինքնաթիռներ՝ ծանր սպառազինությամբ, եւ Թեհրանը չԷր հասկանում՝ ինչ նպատակներ են նրանք հետապնդում»: «Ընդամենը գործողությանը ներգրավվել Էր առնվազն չորս ռազմակայան»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել