Tert.am-ը գրում է.

«Էրեբունի պլազա» մուտք գործած անձը «Օֆրա» ընկերության աշխատողներից մեկին պատանդ էր վերցրել և պահանջել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, ինչպես նաև փորձել է բարձրանալ  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Օֆրա» ընկերության աշխատակիցներից մեկը։ Նշենք, որ այս ընկերության գրասենյակը ևս գտնվում է «Էրեբունի պլազայի» երկրորդ հարկում:

«Եկել է, սկզբում կրակոց ենք լսել, զենքը պահել է մեր հղի աղջիկներից մեկի վրա, բարձրացել է երկրորդ հարկ: Մենք տեսանք, եկավ մեր դուռն էլ բացեց։ Սա նմանատիպ առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ ևս նման ինչ-որ գործողություն ենք նկատել»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել