Tert.am-ը գրում է.

Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ ԱԺ-ում ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի երեկվա ելույթում ոչ մի անօրինական բան չկար և իր համար անհասկանալի էր՝ ինչու այդ ելույթից հետո անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ու իշխանական պատգամավորները բուռն արձագանքեցին: Այս մասին Գառնիկ Իսագուլյանն ասել է Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ։

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ այդ ագրեսիվ դրսևորումը գուցե հին հաշիվների արդյունք էր կամ էլ նոր հաշիվների սկիզբ. «Իշխող կուսակցությունն ագրեսիվ լինելու փոխարեն լավ կանի հետևի իր ղեկավարի օրինակին ու հանգիստ նստի տեղը»:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքին՝ Գառնիկ Իսագուլյանն ասել է. «Հայաստանում ձևավորվել է բարոյահոգեբանական մի մթնոլորտ, որը շատ ծանր է տանելն ու պարկեշտ մարդկանց համար դժվար է հարմարվել տիրող իրավիճակին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել