Tert.am-ը գրում է.

Շատ դժվար է գործնականում հիմնավորել, որ Ամանորին ծախսված 271 մլն դրամի ծախսն է հիմնական այն գործոնը, որ այդ օրերի ընթացքում մոտ 9 մլրդ դրամով շրջանառությունն աճել է մեր երկրում, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ուղիղ եթերին հնչեցրած հայտարարությանը:

«Որքան հնարավոր է կապել այս երկուսն իրար հետ, նույնչափ հնարավոր է հիմնավորել, որ դրանք իրար հետ կապ չունեն ուղղակի»,- նշեց տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ ոչ միայն 2019 թ., այլև 2018 և 2017 թթ. նույնպես զբոսաշրջությունն աճել է՝ ավելացնելով շրջանառությունը. «Բայց այդ 9 մլրդ դրամի մեջ միայն զբոսաշրջության էֆեկտով առաջացող շրջանառության աճը չէ: Ի վերջո, մենք ունեցել ենք նաև այլ ոլորտներում շրջանառության ծավալների մեծացում և նաև դրանք կարող էին բերել այդ աճին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում՝ անդրադառնալով Երևանում Ամանորի տոնակատարությունների համար տրամադրված 271 միլիոն դրամին, հայտարարել էր, որ 2019 թ. դեկտեմբերի 26-ից 2020թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ շրջանառություն է կատարվել Հայաստանում. «Ես ուզում եմ խոսել այն քաղաքացիների հետ, որոնք դեռ կասկածում էին, որ արդյոք արժե՞ր Ամանորին այդքան ծախս անել: Այս տվյալները տեսնելով՝ մենք մյուս տարի ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք Ամանորին»,- ասել էր նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել