Politik.am-ը գրում է.

Իշխանության տարատեսակ աջակիցներ, այդ թվում նաև երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի կողմնակիցներ հաճախ խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին մեջբերում են անում բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հայտնի նամակը, որում նա քննադատում է նախագահ Քոչարյանին։

Սիլվա Կապուտիկյանն իհարկե լավ բանաստեղծուհի է, բայց քաղաքակնության և պետական կառավարման մասին իր պատկերացումները դժվար է լավ համարել։ Կապուտիկյանը օրինակ այն գործիչներից էր, որ առաջարկում էր Ռուսաստան, Բելառուս և Հայաստան միութենական պետություն ստեղծել։ Այսինքն հրաժարվել անկախությունից, որը ծանրագույն պայքարի արդյունքում էր ձեռք բերվել։

Զարմանալի է հատկապես, որ Վազգեն Սարգսյանին հերոս համարողներն են մեջբերումներ անում Կապուտիկյանից։ Բանաստեղծուհին այն քիչ գործիչներից մեկն էր, որ ժամանակին դիմել էր գլխավոր դատախազություն, որպեսզի նա պատժի պաշտպանության նախարար Վագեն Սարգսյանին՝ «սանձարձակ» պահվածքի համար։ 

Եվ երբ նշված անձիք Կապուտիկյանի մտքերը փորձում են ներկայացնել, որպես վերջին ճշմարտություն՝ լավ կանեն այս մեկն էլ հիշեն։ Հակառակ դեպքում կստացվի Կապուտիկյանը կիսով չափ է հերոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել