Tert.am-ը գրում է.
Ռուսաստանաբնակ ամենահարուստ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքում կրկին համալրում է տեղի ունեցել. լույս աշխարհ է եկել միլիարդատիրոջ կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի երկրորդ երեխան: Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է միլիարդատիրոջ դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը:
Հատկանշական է, որ վերջին մեկ շաբաթում սա Կարապետյանների ընտանիքում լույս աշխարհ եկած երկրորդ երեխան է:
«Կարծում էիք արդեն վե՞րջ: Ոչ, երեկ երեկոյան մեր ընտանիքում ևս մի հրաշալի աղջիկ է ծնվել: Բարի գալուստ այս աշխարհ, Տաթևիկ կրտսեր: Այնքան երջանիկ ենք, որ վերջապես ծնվեցիր»,- գրել է Տաթևիկ Կարապետյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/01/20/granddad/3188661
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել