Tert.am-ը գրում է.

ՍԴ-ի նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են, իշխանություններն ակնհայտորեն գործում են իրավական պետությանն անհարիր գործիքակազմով, ինչի հետևանքով կանգնած ենք ներքին իրավական անվտանգության խնդրի առջև։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Ե՛վ գործադիր, և՛ օրենսդիր իշխանությունը, և՛ իրավապահ մարմիները ներգրավված են և ջանք ու եռանդ չեն խնայում ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու գործընթացում։ Հիշեցնեմ՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու չարաբաստիկ օրենքի ընդունումից և նախագահի կողմից ստորագրելուց հետո ժամեր անց սկսեցին իրավապահների գործողությունները»,- նշեց նա։
Գոհար Մելոյանի դիտարկմամբ՝ ակնհայտ ոչ իրավաչափ գործողություններով և ճնշումներով իշխանություններն արդեն չեն էլ զարմացանում, այդպիսի գործողությունների շարքից են Հրայր Թովմասյանի նկատմամբ, խափանման միջոց ընտրելը, ինչպես նաև նրա՝ սանիկի Նորայր Փանոսյանի նկատմամբ գործողությունները։
Ըստ նրա՝ նշված գործողությունները նպատակ ունեն ազատվել իշխանությունների համար անվերահսկելի դատավորներից և ՍԴ-ում յուրայինների կազմ ձևավորել, մնում է հուսալ, որ ՍԴ դատավորները կշարունակեն դրսևորել տոկունություն և մասնագիտական արժանապատվություն։ Ըստ նրա՝ կարող են լինել նաև այլ ճնշումներ։
«Արդեն կարելի է ասել, որ անցել են բոլոր հնարավոր կարմիր գծերը ոչ միայն իրավական, այլ բարոյական հատվածում։ Ենթադրաբար, իշխանությունները հարատև չեն և իրենց կատարած գործողությունների համար պատասխանատվության պահը վրա է հասնելու»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել