Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն Առաջին ալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է իր կառավարության հրաժարականի պատճառները: Նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը: Մեդվեդեւը նշել է, որ պատճառներից մեկը ժամանակի գործոնն է, եւ հիշեցրել է, որ մոտ 8 տարի վարչապետ է եղել: «Դա հսկայական ժամանակ է: Ռուսաստանի նորագույն պատմության մեջ դա առաջին անգամն էր»,- հայտարարել է նախկին վարչապետը, ընդգծելով, որ դա բարդ աշխատանք է, որը կապված բարդ որոշումների ընդունումով: «Դա նույնպես պետք է հաշվի առնել», ասել է նա:

Մեդվեդեւը նաեւ կարծում է, որ կառավարության հրաժարականը կապված է երկրի քաղաքական թարմացման հետ առաջ եկած խնդիրներով, որոնք Դաշնային Խորհրդին ուղեձով դիմելիս նշել է Վլադիմիր Պուտինը: «Որպեսզի ընդունենք բոլոր այդ որոշումները, նախագահը պետք է լիովին ազատ լինի: Հաշվի առնելով նաեւ կառավարության գործոնը»,- բացատրել է նախկին վարչապետը:

Ավելի վաղ Մեդվեդեւը կառավարության հրաժարականը սովորական երեւույթ էր անվանել: Նրա խոսքով նման բաներ տեղի են ունենում ողջ աշխարհում:

Հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցրել էր կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ: Վարչապետի պաշտոնում երկրի ղեկավարն ընտրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին: Մինչ նոր կառավարության ձեւավորումը կառավարության հրաժարական տված անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել