Factor.am-ը գրում է․

Գուցե տարօրինակ բան ասեմ ձեզ որպես կարկառուն ընդդիմադիր, բայց այս դեպքում առաջարկում եմ ուշի ուշով հետևել իրավապահ համակարգի աշխատանքին, հետաքննող մարմինների ուսումնասիրություններին և բոլոր տեսակի քննադատությունները կամ կարծիքները կառուցել բացառապես փաստական տվյալների վրա։ Այս մասին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանը նշեց, որ Գեորգի Կուտոյանի մահը որոշ անձանց կողմից դարձել է շահարկումների առիթ։

«Դիակը դեռ չսառած՝ սկսվել են շահարկումները»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել