Tert.am-ը գրում է.

Գազամատակարարումն արդեն քաղաքական գործոն է դարձել, սակագնի բարձրացումը պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, իսկ պատճառը փնտրել Ռուսաստանի նկատմամբ մեր կեցվածքում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հայտարարությանը, թե ընթանում են բանակցություններ և չի բացառում, որ գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացվի։

«Վստահ եմ՝ ոչ թե չի բացառվում, այլ հաստատ «Գազպրոմ Արմենիան» սակագնի բարձրացման հայտ կներկայացնի։ Այս պահին գրեթե 30 մլն դոլարից ավել պարտք է ձևավորված, «Գազպրոմ Արմենիան» 2019 թ., ելնելով որոշ նկատառումներից, իբր ծանրությունը վերցրեց իր վրա, սակայն կուտակված պարտքն ի վերջո վճարելու են մեր քաղաքացները»,-ընդգծեց նա։

Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ` սպառողներին մատակարարվող գազի սակագինը, ամենայն հավանականությամբ, կփոխվի հուլիսի 1-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել