168.am-ը ՀՀ կառավարության տեղեկատվության վարչությունից հետաքրքրվել էր, թե ինչու մինչև այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցավակցել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

Մեր հարցումից հետո մեզ փոխանցեցին Նիկոլ Փաշինյանի խոսքը, որտեղ նա նաև ցավակցություն է հայտնում. «ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ եւ ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաեւ երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել