Panorama.am-ը գրում է.

Ավստրալիայի հյուսիս-արևելքում գտնվող Քվինսլենդ նահանգում  ուժեղ անձրևներ և հեղեղումներ են: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին գրել  է  news.com.au պորտալը:

Հաղորդվում է, որ նման հորդառատ անձրև «հարյուր տարին մեկ անգամ է լինում». շատ ճանապարհներ, զբոսայգիներ փակվել են, երթևեկության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, մարդիկ ստիպված տեղաշարժվում են նավակներով: Օդերևութաբանները հաղորդում են, որ անձրևները դադարել են, բայց առաջիկա օրերին կրկին սպասվում են տեղումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել