Panorama.am-ը գրում է․

Վրաստանի Վարչապետ Գիորգի Գախարիան վստահ է՝ ինչ էլ որ ցույց տան հանրային կարծիքի հետազոտությունները, վերջնական որոշումը ընտրողինն է, գրում է aliq.ge-ն:

«Գախարիան, մեկնաբանելով ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հերթական հետազոտությունների արդյունքները, ասել է, որ հանրային կարծիքի հետազոտությունները դարձել են քաղաքական գործընթացների մաս:

Հիշեցնենք՝ հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է հերթական հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ Վրաստանի բնակչության 40%-ը այդպես էլ չի կողմնորոշվել՝ որ կուսակցության օգտին է քվեարկելու: Իշխող Վրացական երազանքի օգտին այս պահին, ըստ հարցման, պատրաստ է քվեարկել հարցվածների 20%-ը,  ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման օգտին՝ 13%-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել