Tert.am-ը գրում է.

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային անվանել է ԱՄՆ-ի խամաճիկներ, և նշել, թե այս երկրներն արժանի չեն վստահության: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը:

«Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ոչինչ չեն անում: Նրանք կծառայեն ԱՄՆ-ի շահերին: Նրանք խամաճիկներ են»,-հայտարարել է Խամենեին՝ հարյուրավոր իրանցիների առաջ երեկ կատարված ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, որը նա անցկացնում էր 8 տարվա մեջ առաջին անգամ:

Բարձրագույն առաջնորդը ընդգծել է, որ այս երկրների հայտարարությունները անհիմն են և որ «եվրոպացիներին չի հաջողվի իրանական ազգին ծնկի բերել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել