168.am-ը գրում է.
Քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
168.am-ը կապ հաստատեց Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ՝ հասկանալու համար հարազատների կարծիքը տեղի ունեցածի վերաբերյալ:
Մասնավորապես, կարո՞ղ էր ինքնասպան լինել Գեորգի Կուտոյանը, տեսակով ինչպիսի՞ն էր նա:
«Ճիշտ չի հիմա որևէ բանի մասին խոսել: Երբ ցավը կանցնի, ես, անշուշտ, կմտածեմ այդ թեմաների շուրջ: Ես հիմա, բացի ցավից, ոչ մի ուրիշ բան չեմ արտահայտելու»,- արտասվելով՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը Գեորգի Կուտոյանի մորաքրոջ որդին է:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2020/01/17/1239118.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել