Armsport.am-ը գրում է.

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Պարման» ընդունել էր «Ռոմային»։

Հանդիպման հաշիվը բացեց Նիկոլա Կալինիչը, ով 49-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը՝ եզրափակելով Պելեգրինիի ճշտգրիտ փոխանցումը:

«Ռոման» վերահսկում էր հանդիպման ընթացքը և երկրորդ խաղակեսի 79-րդ րոպեին Պելեգրինին կրկնապատկեց հաշիվը ՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

Այսպիսով, «Ռոման» հաղթեց 2:0 հաշվով և նվաճեց քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել