Tert.am-ը գրում է.

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան հրապարակել է 2020թ. «Օսկար» մրցանակի հավակնորդների ցանկը, որում ներառվել է նաև հայազգի Սթիվեն Զաիլյանը:

Ինչպես նշվում է oscar.go.com կայքում, նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ որպես ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» դրամայի սցենարիստ:

Քրեական դրաման պատմում է տարեցների տնից մի տղամարդու մասին, որը երիտասարդ տարիքում հայտնի էր որպես «Իռլանդացի» մականունով քրեական հեղինակություն:

Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ դե Նիրոն, Ալ Պաչինոն, Ջո Պեշին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել