Pastinfo.am-ը գրում է.

Անջատելով ընդդիմադիր ավագանու անդամի բարձրախոսը` քաղաքապետը փորձում է լղոզել իր կիքսը։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Հիշեցնենք, որ այսօր ավագանու նիստի ժամանակ, երբ Վարդանյանը խոսում էր, նրա բնորոշմամբ, քաղաքապետի ցինիկ ժպիտից ու սխալներից, Մարությանն անջատել էր նրա խոսափողը՝ պատճառաբանելով, թե Վարդանյանը շեղվում է քննարկման բուն թեմայից։

Վարդանյանի այս խոսքերին հաջորդեց քաղաքապետի բարձրաձայն ծիծաղը, ավագանու անդամն էլ ասաց. «Պարոն քաղաքապետ, Ձեր ցինիկ ծիծաղն ինձ չի կարող ընդհատել։ ՀՀԿ-ի հետ Ձեզ կոմֆորտ էր աշխատել, հիշեցնեմ, որ Դուք էիք այն հարցազրույց տվող դերասանն ով ասում էր՝ հպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը։ Պարոն Մարության, Դուք էիք «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր սեփականատիրոջ հետ Օպերայի այն «Ջազվե»-ում, որը քանդեցիք, գրեթե օրը մեջ ինչ-որ բանակցություններ վարում»,- ասաց Վարդանյանը։

Ավագանու անդամը դիմելով Մարությանին ասաց, որ քաղաքապետի աչքերը լցվում են արդեն, դա ծիծաղի՞ց է, թե՞ լացն է գալիս՝ կարգավիճակի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել