Tert.am Life-ը գրում է.

Էվա Խաչատրյանն այսօր նշում է 29-ամյակը։ Դերասանուհու խոսքով՝ վերջին տարիներին տարեդարձն անցկացնում է աշխատանքային մթնոլորտում։ Ըստ Էվայի՝ Կամերային թատրոնի բeմում ստացած էմոցիաները տարեդարձի լավագույն նվերն են։ Այս տարի ևս դերասանուհու օրն աշխատանքային է՝ նախ ֆոտոշարք է անցնելու, ապա ներկայացում է խաղալու։  

Tert.am Life-ը Էվայի հետ զրուցել է մեծանալու, նպատակների և ամուսնության վերաբերյալ իր մտորումների մասին։  

«Իհարկե, շատ եմ սիրում իմ տարեդարձի օրը, երջանիկ եմ, որ ծնվել եմ։ Մոտ յոթ տարի է՝ տարեդարձս ներկայացումներով եմ նշում և է՛լ ավելի մեծ սիրով եմ բեմ բարձրանում։ Կամերային թատրոնում ավանդույթ ունենք՝ ներկայացման ավարտին հանդիսատեսի հետ նշում ենք հոբելյարի տարեդարձ, ծափահարում են, երգում ենք. շատ էմոցիոնալ ու գեղեցիկ պահ է ստացվում։ Թե օրս ինչպես նշռեմ, ամեն տարի որոշում եմ՝ կախված իմ ֆինանսական վիճակից և ցանկություններից»,-ասաց Էվան։

Դերասանուհին ներկայումս աշխատանքային բուռն շրջանում է, Ելենա Արշակյանի նոր՝ «Սիրուն Սոնա» նախագծի նկարահանումների շրջանակում երկու օրից մեկնելու է Շրի Լանկա։  Չնայած ճամպրուկային տրամադրությանը՝ Էվան հասցրել է հյուրեր ընդունել տարեդարձի առթիվ. կեսգիշերին նրան ուրախացրել են ընկերները․ «Տարեդարձս կեսգիշերից է սկսվում, առաջինը մայրիկս է շնորհավորում, հետո լավ ընկերներս։ Այս տարի դեռ մի քանի օր առաջ եմ սկսել նվերներ ստանալ, իսկ երեկ երեկոյան շատ ուրախ հյուրեր ունեցա, ինչն ինձ համար անսպասելի էր»։

Էվայի խոսքով՝ մեծանալու վախ չունի, սակայն տարիքի մասին մտորումներ, երբեմն, ունենում է․ «Վստահ եմ, որ յուրաքանչյուր տարիք պետք է ապրել սիրով։ Անգամ մեծ ցանկության դեպքում երբեք չես կարող ժամանակը հետ կամ առաջ տալ։  Կարծում եմ՝ մարդը որքան մեծանում է, այնքան ավելի խորն է կյանքն ընկալում, հայացքներն են փոխվում։ Մեծանալու անխուսափելի երևույթին կարելի է ուրիշ դիտանկյունից նայել և գնահատել դրա դրական կողմերը»։

Դերասանուհին նշեց, որ մեկ տարով էլ մոտեցավ կյանքի երրորդ տասնամյակին։ Չնայած նա հաճախ է լսում տեսակետ, որ 30-ից հետո տարիներն ավելի արագ են անցնում, թվերի վրա կենտրոնանալ չի ցանկանում․ «Իմ կյանքում ամեն ինչ շատ լավ է, չեմ ուզում ինձ ծանրաբեռնել տարիքի հետ կապված մտորումներով։ Եթե կյանքումս թերի կողմեր էլ կան, ամեն ինչ կգնա դեպի լավը, որովհետև ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ հրաշքների և իմ ուժերին։ Առայժմ որքան նպատակ ունեցել եմ, կարողացել եմ իրագործել։  Ունեմ սիրելի աշխատանք, լավ ընկերներ, լավ գործընկերներ, պահանջված դերասանուհի եմ և դժգոհելու որևէ առիթ չկա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել