Politik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր մոտ է կանչել Հայաստանի ուժային կառույցների ղեկավարներին և պահանջել մինչև Նոր տարի աղմկահարույց ձերբակալությունների տեղատարափ ապահովել:

«Եթե մինչև նոր տարի ձերբակալությունների «фейерверк» (հրավառություն) չապահովեք, գլուխներդ կթռցնեմ»,- Politik.am-ի աղբյուրի փոխանցմամբ, ասել է Փաշինյանը դիմելով՝ ուժային կառույցների ղեկավարիներին:

Նույն աղբյուրը հայտնում է, որ Փաշինյանը հրահանգից տարակուսած պաշտոնյաները իրենց ղեկավարած գերատեսչություններում փակ ժողովներ են անցկացրել՝ պահանջելով ուշադրությամբ ևս մեկ անգամ ստուգել բոլոր նախկին պաշտոնյաների գործերը և կրկնակի խուզարկություններ իրականացնել:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի նման հապճեպ հրահանգի պատճառն անհայտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել