Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջին հերթին աշխատել է համակարգային փոփոխություններ բերելու ուղղությամբ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ամփոփելով 2019թ.-ը։Նրա խոսքով՝ բարեփոխումներ են նախաձեռնվել բոլոր ոլորտներում և իրականացվել են ընթացիկ կառավարման աշխատանքներն, որոնք ուղղված են եղել ծրագրերի իրականցմանը։

Բաթոյանն առանձնացրեց հիմնական երեք սկզբունք՝ գնահատել իրական կարիքները, որոնք ունեն քաղաքացիները և տրամադրել հենց այդ կարիքներին համապատասխան, մատչելի ծառայություններ, մշակել այնպիսի քաղաքականություն, որը միտված է հավասար հնարավորությունների ստեղծմանը և երրորդ՝ ծրագրերի փոխկապակցվածությունը։ «Պետությունը գործատու չէ, բայց պետությունը պետք է ստեղծի պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան զարգացնել իրենց հմտությունը, մասնագիտական կարողությունները և աշխատանքային գործունեությամբ զբաղվեն»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ աշխատանքներ են սկսվել սոցիալական և ընտանեկան նպաստի համակարգի վերանայման ուղղությամբ, որն ապա խթանող համակարգ է և չի աջակցում մարդկային կարողությունների զարգացմանը։ Նախարարը նշեց, որ աշխատանքի խրախուսման նպատակով հնարավորություն է տրվել ընտանեկան կամ սոցիալական նպաստում ընդգրկված անձանց սեզոնային զբաղվածության բնագավառում աշխատանք ծավալել՝ առան զրկվելու նպաստի հնարավորությունից։

Նրա խոսքով՝ ընդլայնվել է աշխատանքների ցանկը, որոնցով մարդիկ կարող են զբաղվել, ինչը կարող է աջակցել մարդկանց անցնցում անցում կատարել նպաստից աշխատանք։

Երկրորդ ծրագիրը, որի մասին նշեց Բաթոյանը, աղքատության փուլային հաղթահարման մասին ծրագիրն է, որը վերաբերում է գյուղական համայնքներին։Նրա փոխանցմամբ՝ այս պահին 883 անձի հետ պայմանագիր է կնքվել, իսկ ծրագիրը ենթադրում է, որ նման պայմանագրեր կքննվեն 1000 ընտանիքի հետ։

Բաթոյանի խոսքով՝ ընտանիքներն ընտրվել են այն առաջնահերթությամբ, որտեղ կան անչափահաս երեխաներ, աշխատունակ տարիքի են և ունեն համապատասխան պայմաններ գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել