Tert.am-ը գրում է.

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի խոսքով՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ նա չի տիրապետում պետական համակարգին, ինչն անձամբ Փաշինյանը խոստովանեց, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նա։ 

Ըստ Ղազինյանի՝ երբ Փաշինյանն ասում էր, որ նախարարություններից իրեն ուղարկված շատ փաստաթղթերի բովանդակությանը նայելիս, հարց է առաջանում՝ ո՞ր դասարանի երեխա է գրել այն, նրա արդյունքն է, որ Փաշինյանը ևս համոզվեց, որ իր ձևավորած կառավարության շատ անդամներ դեռ դպրոցականներ են։

Հաղորդման մյուսը հյուրը՝ «Փաստաբանների պալատի» նախագահ Արա Զոհրաբյանը, խոսելով ԱԺ-ում վերջին օրերի բուռն քննարկումներից՝ նորից դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությունից, ասել է, որ դեռ հին իշխանությունների ժամանակ է եղել անվստահություն դատաիրավական համակարգի նկատմամբ, խոսել են, որ գործադիրը ճնշում է գործադրում դատարանների նկատմամբ։

«Մենք այսօր էլ ենք տեսնում, որ այն դատավորները, որոնք այս իշխանությանը հաճո որոշումներ չեն կայացնում, հետապնդման են ենթարկվում, մինչդեռ չի կարելի դատավորներին վախեցնել, որովհետև այդ դեպքում վախեցած դատավորը կարող է օրենքը «ծռել» ու օրվա իշխանության ցանկությամբ որոշումներ կայացնել»,– ասել է նա։

Արթուր Ղազինյանի դիտարկմամբ՝ այսօրվա իշխանության կողմից ներգործությունը դատաիրավական համակարգի նկատմամբ շատ ավելի ծանր է, քան նախկինում էր, այսինքն՝ մենք այսօր ունենք շատ ավելի կախյալ դատաիրավական համակարգ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել