Tert.am-ը գրում է.

Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարական տա այն հայտարարությունից հետո, որի համաձայն երկիրը բանակ չունի:

Հակառակ դեպքում պատգամավորներն իմպիչմենթի գործընթաց կսկսեն: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել կուսակցության անդամ, պաշտպանության նախկին նախարար Գեորգի Բարամիձեն:

«Մենք պահանջում ենք, որ Զուրաբիշվիլին հրաժարական տա: Հակառակ դեպքում «Միասնական ազգային շարժումը» որպես խորհրդարանական կուսակցություն խորհրդակցություններ կսկսի մյուս խմբակցությունների հետ և խորհրդարանի անկախ պատգամավորների հետ, որպեսզի Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնից իմպիչմենթի միջոցով տապալելու գործընթաց սկսի»,- ասել է Բարամիձեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել