Hraparak.am-ը գրում է․

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ առողջապահության նախարարության առաջարկած «6 տոկոսների» նախագիծը սոցիալական անարդարության տարրեր ունի։ Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը մշակում է «Համապարփակ առողջապահական ծածկույթի» նախագիծը, որը ըստտ էության պետական ապահովագրություն է։ Բանն այն է, որ նախարարությունը ցանկանում է դրա համար բոլոր հարկերից զատ նաև ավելացնել 6 տոկոս հարկ, որը կուղղվի այդ միջոցներին, իսկ այն քաղաքացիները, որոնք չեն աշխատում, կամ ազատված են հարկերից օգտվելու են ծածկույթից, սակայն չեն վճարելու։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է, որ այս նախագիծը ոչ թե աղքատացնում է քաղաքացիներին, այլ ճիշտ հակառակը, քանի որ մարդիկ Հայաստնում աղքատանում են հենց բժշկական հիմնարկներում ահռելի գումարներ վճարելով։ Մակարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծածկույթը չի կարող աղքատություն հաղթահարել, մինչդեռ գրանցված աշխատողները ֆինանսական դժվարություններ կունենան․
«Դա առողջապահության ոլորտ է, աղքատության հաղթահարման տարբերակ չէ։ Ես այլ կերպ եմ մտածում, որ երբ առողջապահության նախարարությունը այս հարցը առաջ է բերել, իրենք ավելի լավ տիրապետում են, թե մենք առողջապահական առումով ինչքան խնդիրներ ունենք, և մտածում է, որ այս համակարգը կարող է օգտակար լինել առողջապահական խնդիրների կարգավորման համար, որովհետև մեր պետական միջոցները ըստ երևույթին չեն բավարարում, պետական պատվերները չեն բավարարում, բայց տարբեր պատճառներից ելնելով հայ հասարակությունը այսօր առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Կարծում եմ՝ նախարարությունը լուծում է ուզում տեսնել ապահովագրական մեխանիզմների ճանապարհով։ Ինչ վերաբերում է սնանկացմանը, ապա եկամտահարկերը մինչև 150 հազար դրամ սատացողների համար կլինի ավելի դժվար, և ամսական եկամուտի 6 տոկոսը տրամադրելը, իհարկե, ծանր կլինի։ Քանի որ Հայաստանի բնակչության մեծ մասը հարկման 23 տոկոս շեմի տակ կմնա, որովհետև նրանց աշխատավարձերը ցածր են, ապա դա իսկապես կարող է բացասական տեսանկյունից անդրադառնալ իրենց եկամուտների վրա, որովհետև 6 տոկոսը իրոք փոքր թիվ չէ։ Ճիշտ է նվազագուն աշխատավարձը բարձրանում է, բայց մենք կարծես այդ փողը կրկին հետ ենք վերցնում։ Ես կարծում եմ, որ ֆինանսական դժվարություններ անպայման կառաջացնի, մյուս կողմից էլ պետք է հիմնավորող փաստերը ավելի լավացվեն, այսինքն՝ ինֆորմացիան ավելի թափանցիկ պետք է լինի, փակագծերը պետք է բացվեն, թե երկարաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում ինչ խնդիրներ են լուծվելու, որովհետև այդ ապահովագրական մեխանիզմը կարճաժամկետ մեխանիզմ չէ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներ պետք է լինեն։ Պետք է հստակ լինի, թե որքանով է բեռը թեթևանում, առողջապահական խնդիրների դեպքում որքան է վերադարձվում, որքանով է այդ ծախսն արդարացվում առողջապահական լուծումների տեսանկյունից»։

Մակարյանը նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե այդ գումարները որտեղ են հավաքագրվելու․

«Մյուս կողմից պետք է իմանալ, թե ինչպիսի հաշվարկներ կան բնակչության մեջ հիվանդությունների տեսակի, քանակի վերաբերյալ, և եթե այդ գումարները որպես ընդհանուր բյուջե գնում է, ապա որտե՞ղ է հավաքվելու, ապահովագրական ընկերությունների գրպա՞նն է գնալու կրկին, մեծ թվով բնակիչներ կլինեն, որոնք պարզապես չեն օգտվի այդ համակարգից, քանի դեռ առողջական խնդիր չունեն։
Իրենք պետք է հիմնադրամի մոդել ստեղծեն։ Այստեղ արդարությունն էլ է խախտվում․ ով որ չի աշխատում օգտվելու է դրանից, ով աշխատում է, վճարում է բոլորի համար։ Ես իմ կարծիքը անկեղծ ասեմ՝ բացասական է, որովհետև մենք այսպիսի կիսատ-պռատ նախագծեր ենք բերում մեջտեղ, և քանի որ հասկանալի չէ, սկսում է լարվածություն առաջացնել, ներվային վիճակ, թափանցիկ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել