Aysor.am-ը գրում է.

Հայկական սերիալարտադրությունը վերջին շրջանում մի նոր փուլ է թևակոխել: Մեկընդմերթ նկարահանվում են սերիալներ, որոնք գրեթե ոչնչով չեն զիջում գեղարվեստական արժեք ունեցող աշխատանքներին: Իհարկե, իր հետ որակ բերող ասելիքը պետք է ինչ-որ տեղ մեծացնի մրցակցությունն այս դաշտում, սակայն «օճառային օպերաներով» զբաղվողներն այդ հարցում չեն շտապում. 80 և ավելի մասանոց նույնաբովանդակ «լավաշները» շարունակում են տարիներով էկրաններին գամած պահել տնային տնտեսուհիներին:

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Թողությունը», կարծում եմ, նոր նշաձող սահմանեց սերիալային շուկայում: Այսուհետ սերիալ «արարողները» գոնե պարտավորված կզգան ժամանակի մեջ բովանդակություն դնել, հակառակ դեպքում «պլենտուսից ցածր» բնորոշումից անդին անցնելն իրենց համար անհաղթահարելի կմնա:

Aysor.am-ը սերիալային քաղաքականության ու կինոոլորտում տեղ գտած մի շարք խնդիրների մասին զրուցել է Հովհաննես Գալստյանի հետ:

- Պարոն Գալստյան, Հանրային հեռուստաընկերությամբ ներկայումս հեռարձակվում է Ձեր՝ 16 մասից բաղկացած «Թողություն» ֆիլմը, որը պրոֆեսիոնալ հանրության կողմից բարձր գնահատականի է արժանանում: Բացառիկ դեպքերից է, երբ սերիալին «անուն» չեն կպցնում: Նման արձագանքը Ձեզ համար սպասելի՞ էր:

- Հեռուստաալիքները շատ բան են արել լսարանի ճաշակը փչացնելու համար և Հանրային հեռուստատեսությունը, իհարկե, ռիսկի էր գնում «Թողությանը» կանաչ լույս տալով։ Բայց առանց ռիսկի առաջ գնալ հնարավոր չէ։ Անհնար է անընդհատ անել նույն բանը ու մտածել, որ արդյունքը այլ է լինելու։ Այլ արդյունքի համար պետք է նոր բան անել։ Հանրայինին միացավ «Արդշինբանկը», ինչը մեծացրեց մեր հնարավորությունները։ Հեռուստալսարանի արձագանքը ցույց է տալիս, որ մենք այլընտրանք ենք առաջարկել այն մարդկանց, ովքեր հեռացել էին էկրանից։ Լսարանի մի մեծ բանակ, որ կտրականապես չէր նայում սերիալներ, բարձրաձայն հայտարարում է, որ սկսել է անել դա «Թողության» շնորհիվ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել