Tert.am-ը գրում է.

Ուզում եմ փաստել հետևյալը՝ և՛ նախկին իշխանությունների, և՛ այս իշխանության օրոք մարդու իրավունքների խախտումը կատարվում է տոտալ ձևով և ուղղակի աղերս ունի գործադիր իշխանության հետ:  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի տիկնոջ՝ Նազիկ Ամիրյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, թե երևույթի կրողը բոլորս ենք, և դրա բացասական հետևանքներն ակնհայտ են լինելու վաղը և հաջորդիվ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր առանձնացնել քրգործի՝ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի մասերը և դրանք քննել առանձին, ինչն էլ, ըստ փաստաբանի, ոչ իրավաչափ է:

«Մեկ անգամ ևս փաստում եմ, որ, ցավոք, ընտրովի արդարադատություն է իրականացվում Մանվել Գրիգորյանի գործով, և որպես իրավապաշտպան փաստում եմ, որ ինչու չէ՝ նաև մեր առողջության, նյարդերի, ժամանակի հաշվին թույլ չենք տալու, նման բան, Հայաստանում պետք է ձևավորենք անկախ դատական իշխանություն»,-ասաց Բաղդասարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել