«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2036 թ. զարգացման ուղիների  փաստաթուղթն ունեինք արդեն՝ 2015 թ. ընդունված: Հիմա էլ մշակվել ու քննարկման փուլում է մեր էներգահամակարգի զարգացման մինչեւ 2040 թ. ռազմավարությունը: Ի՞նչ է որոշվել այս նոր փաստաթղթում խոշոր ՀԷԿ-երի մասով:

Ինչպես տեղեկացանք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանից, խոշոր ՀԷԿ-երի՝ նախկինում մշակված ծրագրերից այս պահին էլ կան Մեղրի ՀԷԿ-ի, Շնող ՀԷԿ-ի, Լոռիբերդի ծրագրերը:

«Շնող ՀԷԿ-ի մասով. «Դեբեդ» հիդրոընկերությանը տրվել է կառուցելու իրավունքը: Ուսումնասիրություններ են անում, տեխնիկատնտեսական հիմնավորումներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականներ: Ինչքանով ոչ պաշտոնապես ինձ հայտնի է, այնքան էլ հուսադրող չեն այդ տվյալները:  Նույնը Լոռիբերդի մասով է: Այս պահին ակտիվ որեւէ աշխատանք չի տարվում: Այս ՀԷԿ-երը կկառուցվեն այն ժամանակ, եթե չկառուցվեն տնտեսական բաղադրիչի հիմքով: Այլ կառուցվեն ռազմավարական նշանակության հիմքով՝ իբրեւ էներգետիկ անկախության միջոց: Եթե որպես բիզնես ենք նայում, տարիները ցույց են տվել, որ ձեռնտու ծրագրեր չեն: Բայց եթե նայում ենք որպես ռազմավարական նշանակության օբյեկտներ, ապա պետք է ունենանք: Գիտեք՝ ճանապարհի պես է: Եթե որեւէ գյուղի ճանապարհ է կառուցվում, տնտեսական հաշվարկ չենք անում, թե այդ ճանապարհով ինչքան մարդ է անցնում: Գյուղը պետք է ունենա ճանապարհ եւ վերջ: Եթե այս մոտեցումը որդեգրվի, ապա պետք է ունենանք: Այս առումով էլ նրանք ներառված են ռազմավարությունում»,-ասել է Հակոբ Վարդանյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել