«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում «Հայ արարման հավաք» շարժման նախաձեռնողները պատրաստվում են շարժումը կուսակցություն դարձնել։ Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի անդամներն են ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, կապի եւ տրանսպորտի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, Վահան Հովհաննիսյանն ու Սուրեն Օքմինյանը։ Վերջինս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան է։

2020-ի սկզբին կուսակցությունը կձեւավորվի, քննարկվում է կուսակցության ղեկավար չունենալու գաղափարը․ կստեղծվի գերագույն մարմին, որը, հավանաբար, կգլխավորի Արթուր Առաքելյանը։ Բայց նոր ուժը կղեկավարվի կոլեգիալ որոշումներով։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել