Factor.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս տարվա ընթացքում պարգևատրվել է 3 անգամ՝ 1 դրույքաչափով կամ աշխատավարձի 100 տոկոսի չափով: Այս մասին Factor.am-ին փոխանցում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 1 միլիոն դրամ: Այսինքն, ստացվում է, որ Արթուր Դավթյանը հունվարից մինչ նոյեմբեր ստացել է 3 մլն դրամ պարգևավճար: ՀՀ դատախազության մյուս դատախազները պարգևատրվել են 4 անգամ, որից 3-ը՝ 100, իսկ 1-ը՝ 72 տոկոսով: Կառույցի քաղաքացիական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք նշյալ ժամանակահատվածում պարգևատրվել են 6 անգամ, որից 4 անգամը աշխատավարձի 100 տոկոսով, իսկ երկու անգամը՝ 71.83 և 67.47 տոկոսներով: Քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները պարգևատրվել են 4 անգամ՝ 100 տոկոսով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել