Panorama.am-ը գրում է.

Վրաստանում ընդդիմությունն այսօրվանից բողոքի ցույցեր է անցկացնում շրջաններում: Առաջինը Վրաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Քութայիսում է: Նախատեսվո՞ւմ է բողոքի ցույց անցկացնել Ախալքալաքում և ե՞րբ: Jnews-ի հարցերին պատասխանելով՝  Ախալքալաքում «Եվրոպական Վրաստանի» տարածաշրջանային կազմակերպության նախագահ Արսեն Կարապետյանը  վստահեցրել է, որ բողոքի ցույց կլինի նաև Ախալքալաքում:

«Հիվանդության պատճառով ես չեմ գնում Քութայիս: Որպես այդպիսին, մոբիլիզացման անհրաժեշտություն չկա, քանի որ Քութայիսում մենք ունենք շատ կողմնակիցներ: Ախալքալաքում, ցույցերն ինքնըստինքյան կլինեն: Ամենուր կլինի հաջորդական կարգով՝ անհրաժեշտությունից ելնելով, բայց երբ կլինեն ցույցերը, ես չեմ կարող ասել»,-ասել է Արսեն Կարապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել