Tert.am-ը գրում է.

Վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանի շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ բանավիճել են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը:

«Չգիտես ինչու իմ գործընկերները կարծում են, որ քաղաքապետը պետք է ընդուներ իրենց բանավեճի հրավերները: Ես կարծում եմ, որ սա շատ սխալ պրոտոկոլային խախտում կլիներ, եթե քաղաքապետը ընդուներ նրանց հրավերները: Քաղաքապետի կաբինետի դուռն այնքան բաց է, որ թե՛ գործընկերներս, թե՛ մենք, թե՛ ընդդիմադիրները կարող են ցանկացած պահի մոտենալ, նաև անձամբ զանգել քաղաքապետին և տալ բոլոր հարցերը»,- այս մասին հայտարարեց Խաչունցը՝ անդրադառնալով դիտարկումներին, թե քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարվել է ընդունել թե՛ Դավիթ Խաժակյանի, թե՛ Միքայել Մանրիկյանի բանավեճի հրավերը:

ԲՀԿ-ական Միքայել Մանրիկյանը նշեց, որ հարց ունի Խաչունցին և հետաքրքրվեց՝ արդյոք ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները տեղյա՞կ են եղել վերջին շրջանում աղմուկ հանած «ԿամԱԶ»-ների նվիրատվությունից: «Դուք կամ ձեր խմբակցությունը տեղյակ եղե՞լ է, որ տարբեր կազմակերպությունների կողմից քաղաքապետարանը ստանալու է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ»,- ասաց նա:

Վերոնշյալին ի պատասխան Խաչունցն արձագանքեց. «Հարգելի՛ պարոն Մանրիկյան, դրանք պայմանագրային պայմանավորվածություններ և աշխատանքային գործընթացներ են և դրա մասին որևէ մեկը պարտավոր չէ իմանալ: Դրանք քաղաքապետարանի գործառույթներն են, որոնց եթե հետաքրքրվեինք, կիմանայինք, եթե չէինք հետաքրքրվի, չէինք իմանա»:

Խաչունցի պատասխանին արձագանքեց Դավիթ Խաժակյանը. «Ով գիտի՝ էլ ինչեր են արել, որ չեք հետաքրքրվել ու չգիտեք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել