Pastinfo.am-ը գրում է.

2019 թվականի հունվար-սեպտեմբերին ուղղակի օտարերկրյա ներդրումները զուտ հոսքերի առումով 32 մլրդ դրամ է։ Այսինքն 9 ամսվա կտրվածքով դա անում է մոտ 3.5 մլրդ դրամ, ինչը համարյա զրոյին մոտ է։ Այսինքն սա նորմա՞լ է։ Ազգային ժողովում այս մասին ԱԺ-ում 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Այս թվերը չեն կարող սպասարկել այն նպատակները, որոնք դրված են և՛ բյուջեի բացատրագրում, և՛ այն նպատակները, որ հեղափոխությունից հետո հռչակվել են։ Ամսական 7 մլն դոլարը շատ հեռու է իրական այն ակնկալիքներից, որ պետք է լինի»,-նշեց Միքայել Մելքումյանը։

Նա ընդգծեց, որ ներդրողների հետ կապված աշխատանքը հեռու է բավարար լինելուց։ Պատգամավորի խոսքով պաշտոնական այս թվերն ապացուցում են այն, որ ո՛չ օրենսդրական կարգավորումներով, ո՛չ էլ վարչարարությամբ անհնար է մեծածավալ ներդրումներ ներգրավել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել