Tert.am-ը գրում է.

Հրապարակախոս Էդիկ Անդրեասյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով խոսակցություններին, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ–ական երիտասարդներն ուղղորդվում են ավագ ՀՅԴ–ականների կողմից, ասաց, որ այդ երիտասարդներն իրենց դժգոհության ձայնն են բարձրացնում, ապա ավելացրեց, որ Արայիկ Հարությունյանի նման նախարար Հայաստանում չպետք է լինի։

Էդիկ Անդրեասյանի խոսքով` ունենք իշխանություններ, որոնք խոստացել էին, որ երկրում պիտի լինի համերաշխություն, հարցերը պետք է քննարկվեն այլ հարթակներում, սակայն եթե իշխանությունները շարունակեն այս ոճով և նախընտրեն պայքարի այլ մեթոդներ, ապա ՀՅԴ–ը միշտ էլ պատրաստ է դիմագրավել և հակահարված տալ:

«Այնպես չէ, որ դաշնակցական երիտասարդներն են առաջինը կարդացել ԿԳՄՍՆ-ում մշակված այդ օրինագիծը («Հայոց լեզվի» և «Հայոց պատմության» դասավանդման մասին օրինագիծը – Tert.am): Շատերն են տեղյակ եղել, հարցն արդեն քննարկվում էր, դժգոհությունը կար, և մեր երիտասարդների հետ այդ դժգոհող մարդիկ իրենց ձայնն են բարձրացնում»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել