Panorama.am-ը գրում է.

Ես պետք է վստահեմ համակարգին:  Երբ որ սկսենք վստահել, մենք էլ կդառնանք այն երկրներից, որտեղ որ քաղաքացին վստահում է  ցանկացած պաշտոնյայի»,- Աբովյան քաղաքում գտնվող ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացման արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Նա նշեց, որ այսօր պաշտոնյաներ կան, որոնք չեն համապատասխանում, չեն կարողանում, թույլ են,  ձախողված են, կան պաշտոնյաներ, որոնք փայլուն կատարում են  իրենց աշխատանքը:

Խ. Սուքիասյանի խոսքով, բիզնես գործունեության ծավալման համար պայմանները բարելավել են:

Հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն  օրեր առաջ հայտնել էր, որ հետհեղափոխական Հայաստանում ներդրումների համար  բարենպաստ պայմաններ չկան, բյուրոկրատիան շատ է, Խ. Սուքիասյանը պատասխանեց, որ չի կիսում  պարոն Ծառուկյանի մտքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել