Լեհական Գլիվիցե քաղաքում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում 278 միավորով հաղթել է  Լեհաստանի ներկայացուցիչ Վիկտորիա Գաբորը։ Հայաստանը ներկայացնող Կարինա Իգնատյանը 115 միավորով 9-րդն է։  Նա կատարել է   «Colors of your dream» երգը, որի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն ու Մարգարիտա Դորոշևիչն են, իսկ երաժշտության հեղինակը` ռուս կոմպոզիտոր Տարաս Դեմչուկը։

Մրցույթի հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողի առցանց քվեարկության արդյունքում:

Մասնակցում է 19 երկրի՝ Ավստրալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Իսպանիա, Վրաստան, Բելառուս, Մալթա, Ուելս, Ղազախստան, Լեհաստան, Իռլանդիա, Ուկրաինա, Նիդեռլանդներ,Հայաստան, Պորտուգալիա Իտալիա, Ալբանիա, Սերբիա, ներկայացուցիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել