Tert.am-ը գրում է.

Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանն ու ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիայի հանրապետություն պաշտոնական այցին, այնտեղ հնչեցրած հայտարարություններին:

ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ցավով նշում է, որ Նիկոլ Փաշինյանից ամեն օր նոր անակնկալներ կարելի է սպասել՝ հայտարարությունների տեսքով, որն ընդհանրապես զվարճալի չէ, քանի որ մենք գործ ունենք երկրի առաջին դեմքի հետ. «Ես հույս ունեի, որ Հայաստանի սահմաններից դուրս Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններում այլ բառապաշար կօգտագործի»:

Գալստյանի դիտարկմամբ՝ Իտալիայում Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները՝ Վատիկանի  «պադվալներում» թաքնված կոռուպցիոներների մասին, միջազգային սկանդալի տարրեր են պարունակում:

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները որակում է «դաժան»:

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հնարավորություն ունի նման հայտարարություններ անելու, քանի որ ՀՅԴ-ն ևս իր մեղավորությունն ունի, որ հիմա Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի վարչապետը, և ՀՅԴ-ն է նաև օժանդակել, որպեսզի նա գա այդ պաշտոնին, ինչին չհամաձայնվեց ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանն՝ ասելով, որ այս հարցում մեղավորությունը միայն ՀՅԴ-ինը  չէ, քանի որ կար մարդկանց մի մեծ զանգված, ովքեր հույս ունեին առավել արդար երկիր ունենալու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել