Tert.am-ը գրում է.

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը, Միլանի  Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, արձագանքելով ներկաներից մեկի այն նկատառմանը, որ ներկայիս իշխանությունների կողմից վարվող ու ատելության քարոզով ուղեկցվող  քաղաքականությունը  հանգեցնում է Հայաստանի ու Արցախի կործանմանը, ուստի՝ շատ ավելի լավ կլինի, եթե իշխանությունները հրաժարական ներկայացնեն ու հեռանան, հակադարձել է բավական ինքնատիպ կերպով՝ ևս մեկ անգամ գերազանցելով իր իսկ կողմից պարբերաբար սահմանվող հակառեկորդները:

«…Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումն ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն: Ընդհակառակը՝ մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն… Եթե դուք «ատելություն» ասելով նկատի ունեք մեր այն պնդումը, թե գողացված մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է, այո՛, վերադարձվելու է…Մենք քարոզոմ ենք սեր: Եկեղեցում ենք մենք գտնվում: Ես՝ ինքս, ինչպես մեր տեր Հիսուն Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ Տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները…Ես հրաժարականի մասին մտածելու առիթ չունեմ էնքան ժամանակ քանի ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը…»,-այս մասին, մասնավորապես, հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի մոտ նկատվում է յուրատեսակ հակում՝ քաղաքականության մեջ սեփական անկանոն շարժումները, քայլերը սրբագրել Աստվածաշնչի սուրբ տեքստերի մեջբերման, իսկ հաճախ նաև դրանց աղավաղման միջոցով (ակնհայտորեն ինչ-որ բաներ կոծկելու նպատակով): Այս անգամ, սակայն, Փաշինյանը փորձել է է՛լ ավելի հեռուն գնալ ու համեմատական զուգահեռներ անցկացնել Քրիստոսի ու իր միջև՝ մանիպուլացնելով հանրությանը:

Մի կողմ թողնելով այն հարցը, թե, առհասարակ, որքանո՞վ կարող են կոռեկտ համարվել Փաշինյանի անցկացրած համեմատական զուգահեռները (դա քննարկման առանձին թեմա է), պետք է արձանագրել, որ նրա ներկայացրած փաստարկներն ընդհանրապես չեն դիմանում որևիցե քննադատության՝ նկատի ունենալով այն իրականությունը, որը ստեղծել են իշխանությունները՝ «սեր քարոզելով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել