Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:32-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Արծրուն Գրիգորյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 34 AM 035 համարանիշի և BMW մակնիշի 36 LX 328 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ն մի քանի մասի է բաժանվել և վերածվել մետաղե ջարդոնի: 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են կողաշրջված ЗИЛ-ը և սահմանազատել տարածքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել