Armenpress.am-ը գրում է.

Եվրամիությունը 2014 թվականից ընդհանուր առմամբ 15 մլրդ եվրո Է տրամադրել Ուկրաինային: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել Է Ուկրաինայում ԵՄ-ի դեսպան Մատի Մաասիկասը՝ Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2014 թվականից ԵՄ-ն աջակցության աննախադեպ փաթեթ Է մոբիլիզացրել 15 մլրդ եվրոյի դրամաշնորհային եւ փոխատվական միջոցների չափով՝ բարեփոխումներին աջակցելու համար»,-ասել Է դեսպանը: Նրա խոսքով՝ ֆինանսավորումը վերաբերել Է տնտեսության՝ գործնականում բոլոր ճյուղերին՝ տրանսպորտին, Էներգետիկային, գյուղատնտեսությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, օդային տրանսպորտին:

Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան հայտարարել Է, որ Ուկրաինան պահպանում Է Եվրոպական միության վարկի հերթական մասնաբաժինը մինչեւ ընթացիկ տարվա վերջն ստանալու հնարավորությունը: Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինային մնացել Է կատարել այն ստանալու 12 պայմաններից միայն մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել