Politik.am-ը գրում է.

Հանրային կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նիստի հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խմելու ջրի սակագնին, ասաց, որ 2019 թվականին գործող սակագնով խորանարդ մետրը 191,4 դրամ էր, որի 11,4 դրամը պետությունը սուբսիդավորում էր բյուջեից, և բաժանորդները փաստացի վճարում էին 180 դրամ։

«2020 թվականի հունվարի 1-ից հանձնաժողովի կողմից սակագին սահմանվեց 180 դրամը։ Այսինքն՝ բյուջեից սուբսիդավորման խնդիր չկա», - ընդգծեց հանձնաժողովի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել