Tert.am-ը գրում է.

Այսօր Ջերմուկում համայնքի բնակիչների և կառավարության ներկայացուցիչների ու պատգամավորների հետ տեղի է ունեցել Ամուլսարի խնդրով հանդիպում: Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնյաների այցն ավելի շատ ճանաչողական էր և եթե համայնքի բնակիչներն ունեին հարցեր, որոնց պատասխանները դեռ չէին ստացել, ևս մեկ առիթ էր բարձրաձայնելու համար:

«Ոչ մի նոր բան չկար, ջերմուկցիները ևս մի անգամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, որ դեմ են հանքարդյունաբերությանը: Պաշտոնյանները հանդիպման ընթացքում ասել են, որ մյուս տարի նախատեսում են մոնիտորինգ իրականացնելու համար կայաններ տեղադրել, հետո նաև ավելացրել են, որ հանքը չշահագործելու իրավական հիմքեր չկան»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել