Tert.am-ը գրում է.

«Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները հավաքվել են Փարիզում: Սոցցանցերում հրապարակվող տեղեկությունների համաձայն՝ ցուցարարների հանրահավաքի գլխավոր վայրերն են Բալստիլի հրապարակն ու Ժոաշեմ դյու Բելլեի հրապարակը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, երկու հանրահավաքներին էլ մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցում, սակայն նրանց թիվն ավելանում է, քանի որ մարդիկ շարունակում են ժամանել: Տեղում հերթապահող օրինապահները ստուգում են անցորդների անձնական իրերը՝ զենք կամ զենքի փոխարեն հնարավոր կիրառության իրեր գտնելու նպատակով: Հարյուրավոր մարդկանց ստուգելուց հետո 9 մարդ բերման է ենթարկվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել