Tert.am-ը գրում է.

Խեղճ ու կրակ, որևէ տրամաբանությունից զուրկ բյուջե եմ համարում 2020 թվականի բյուջեի նախագիծը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով 2020 թվականի բյուջեի նախագծին: Նա չհամաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2020 թվականի բյուջեն հեղափոխական է:

«Այնպիսի տպավորություն է, որր հնարավոր չէ պետությունը չունենա բյուջե և դրա համար ձևավորել են նախագիծ, սակայն տրամաբանություն չեմ տեսնում այդ բյուջեում` ծախսերի արդյունավետության առումով, առաջնահերթության առումով: Պարզապես նետած է ինչ-որ բաներ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բյուջեի նախագիծը հեղափոխական է, քանի որ ճշգրտորեն արտացոլում է իրենց խոստումը։ «Այո՛, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ոչ  թե նախընտրական, այլ նախահեղափոխական խոստում էր, որը հնչեցրել եմ … 2020 թվականին նախատեսված կապիտալ ծախսերը 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ ավել են 135.1%. այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել: Ընդ որում, տեմպի առումով կարևոր է արձանագրել մի բան. մեր միջին վիճակագրական եկամտային աճը նախկինում՝ հեղափոխությունից առաջ 7% է եղել: Մենք այս տեմպը կրկնապատկել ենք: Հիմա մեր միջին վիճակագրական եկամտային աճը կազմում է 14%՝ 7%-ի փոխարեն, բա հեղափոխությունը պոզով պոչո՞վ է լինում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել