Tert.am-ը գրում է.

Արդեն շուրջ 1.5 տարի է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվում է կոպիտ քաղաքական հետապնդում, և նոյեմբերի 25-ին կլրանա ուղիղ 11 ամիսը, ինչ Քոչարյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ` քաղհալածյալի ու քաղբանտարկյալի կարգավիճակում:

Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա ներկայացրեց Քոչարյանի գործին առնչվող ներկա իրավիճակը` նշելով այն երեք առասպելները, որոնք, նրա խոսքով, ջարդուփշուր եղան, քանդվեցին այս 1-1.5 տարում: Առաջին «ջարդված» առասպելը, ըստ Սողոմոնյանի, այն է, որ Հայաստանի երկրորդ և Արցախի առաջին նախագահը ոչ մի կապ չունի մարդասպանությունների հետ:

«Նրա կալանավորումը սկսվել է այն պատրվակով, թե բռնում են մարդասպանին, և այսօրվա վարչապետն ուղղակի ուժ ու եռանդ չէր խնայում և նույնիսկ չէր համբերում հայտարարել, թե ահա` 2008 թ. «Մարտի 1»-ը գրեթե բացահայտված է ամբողջ ծավալով, Քոչարյանը կալանավորված է, և հիմա կտեսնեք, թե ինչ արագ գործը կբացահայտվի: Դա բացարձակ կեղծիք էր»,-ասաց Սողոմոնյանը` ընդգծելով, թե գուցե կարծիք կազմվի, որ Քոչարյանին առնչվող իրադարձություններն անձնական բնույթ ունեն, բայց այդպես չէ: «Մենք  գործ ունենք հայ ժողովրդի պատմության մեջ բացառիկ դերակատարություն ունեցած մարդու բարի համբավի հետ»,-մեկնաբանեց Սողոմոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել