Panorama.am-ը գրում է.

Այս տարվա ամռանը Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդի բջջային հեռախոսազրույցը նախագահ Դոնալդ Թրամփի հետ, տեղի ունեցած Ուկրաինայի ռեստորաններից մեկում,  անվտանգության ցնցող խախտում է, որը հարուցում է հակահետախուզության էական մտահոգություններ՝ մի երկրում, որտեղ գործում են արտասահմանյան բազմաթիվ երկրների հետախուզական գործակալությունները, այդ թվում ՝ Ռուսաստանի: Այս մասին CNN- ին ասել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Մարկ Պոլիմերոպուլոսը։

«Եթե ճշմարիտ է, դեսպան Սոնդլանդի և նախագահ Թրամփի միջև բջջային հեռախոսազանգը, ապա այն հակահետախուզության գործելակերպի ահռելի խախտում է, որի մասին ազգային անվտանգության բոլոր պաշտոնյաները` ներառյալ քաղաքական նշանակված դեսպանները, ինչպիսն է Սոնդլանդը, բազմիցս տեղեկացված են», - ասել է ԿՀՎ նախկին սպա Պոլիմերոպուլոսը, որը նախկինում վերահսկել է Եվրոպայում և Ռուսաստանում գործողությունները, մինչ այս ամառ պաշտոնաթող լինելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել