Tert.am-ը գրում է.

ԿԳՄՍՆ-ի մշակույթի ոլորտը կարող ենք հանձնել երթուղայինների վարորդներին. այսօր նրանք ավելի շատ են ազդում ժողովրդի վրա` իրենց տարածած անորակ երաժշտությամբ, խոսելաձևով, քան ԿԳՄՍՆ` իր կատարած զրո աշխատանքով: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը` անդրադառնալով հայաստանյան մշակութային ոլորտում վերջին շրջանում կատարվող իրադարձություններին:

«Հեղափոխություն են արել, բայց մշակույթը միայն դեպի վատն է գնում: Նախարար Արայիկ Հարությունյանը չի պատկերացնում, չի հասկանում` ինչ անել: Հավատում եմ, որ հատուկ չի անում, իրեն մեղադրել չեմ կարող, բայց այն, ինչ արվում է, 100 տոկոս սխալ է»,-նշեց կոմիտասագետը:

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, Շահնազարյանը նշեց, թե բողոքի ակցիայի մասնակիցները միայն պնդում են, որ մշակույթի ոլորտում կատարվողը հայ ազգին հարիր չէ, թե պետության կողմից «Մել» ֆիլմի և «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ֆինանսավորումներն անընդունելի են, մինչդեռ այլ` ավելի կարևոր հարց էլ կա:

«Հրաժարականի պահանջը ներկայացնողները չեն ասում, որ ԿԳՄՍՆ-ը, լինելով պետական կառույց, օրենքով էլ իրավունք չունի կատարել նշված ֆիլմի ու ներկայացման ֆինանսավորումները: Պետական կառույցի քաղաքականությունն ուղղված է ժողովրդին դաստիարակելուն, մշակութային ճաշակ բարձրացնելուն, ազգային ու համամարդկային արժեքներ սերմանելուն: Նախարարության իրականացրած ծրագրերը ոչ մի կապ չունեն դրանց հետ»,- ասաց կոմիտասագետը` ընդգծելով, որ պետական կառույցն ինչ-որ բան ֆինանսավորելուց առաջ պետք է ուսումնասիրի այն, ինչ տալու է ժողովրդին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել