News.am-ը գրում է.

NEWS.am-ի տեղեկություններով՝  երեկ Հատուկ քննչական ծառայությունում շուրջ վեց ժամ հարցաքննել են Նոտարական պալատի նախկին ղեկավար Ալվարդ Մելքոնյանին:

Իրավապահ համակարգի մեր աղբուրի փոխանցմամբ՝ քննիչները փորձել են Մելքոնյանից ստանալ ցանկալի ցուցմունք՝ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման նոր հիմքեր ստեղծելու համար։ Նշենք, որ Փանոսյանն անցյալ շաբաթ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ալվարդ Մելքոնյանը Հայաստանի պատմության մեջ միակ նոտարն է, որը կատարած էական խախտումների համար նախ հեռացվել էր Նոտարական պալատի ղեկավարի պաշտոնից, ապա Հրայր Թովմասյանի ներկայացված հայցադիմումի հիման վրա դադարեցվել էին Ալվարդ Մելքոնյանի՝ որպես նոտարի լիազորությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել