Tert.am Life-ը գրում է.

Շուշաննա Թովմասյանն այսօր նշում է ծննդյան 27-ամյակը։ Դերասանուհին դեմ չէր տարեդարձի օրը մի փոքր փիլիսոփայել և տարիքին նայել հենց այդ դիտանկյունից։

Tert.am Life-ի հետ զրույցում նա նշեց՝ մեծանալուց վախ կամ անհանգստություն չունի և սիրով է ընդունում յուրաքանչյուր տարիք։

«Տարիքին ու մեծանալուն շատ նորամալ և ադեկվատ եմ նայում, չնայած շրջապատում երբեմն կարծիքներ եմ լսում, որ մեծանալու հետ ընկճախտ է սկսվում։ Ինձ մոտ իհարկե նման բաներ չկան, հակառակը, ես սիրում եմ իմ տարիքը ու որքան տարիքի հետ հասունանում ենք այնքան դեպի քո ապրած տարիները հետահայացը հաճելի է լինում։ Այսօր ամեն ինչ այլ կերպ ես փորձում ընկալել ու զգալ՝ ապրածն ու չապրածը, արածն ու չարածը, սպասելիք գործերը։ Ե՛վ իմ անձնագրային տարիքը, և՛ այն տարիքը, որը ես զգում եմ իմ հոգում՝ մեկը մյուսի հետ շատ ներդաշնակ է»,-ասաց դերասանուհին։

Շուշաննայի խոսքով՝ կյանքի այս փուլն իր համար ասոցացվում է ընտանիքի հետ․ «Կյանքի այս շրջանն ասոցացվում է ընտանիքի ամրապնդման հետ։ Ընտանիք կազմելու քայլը ես կատարել եմ 25 տարեկանում, բնականաբար, հիմա արդեն ուրիշ ընթացք է՝ նպատակներս կապված են ընտանիքիս ամրապնդման, կայացման ու երեխաների հետ, նրանց դաստիարակման և հաջորդող մյուս բոլոր իրադարձություների հետ, որոնք ի վերուստ են տրված։  Հիմա չես մտածում ուսանողության, դպրոցական կյանքի մասին․ օրինակ ես, սովորություն չունեմ ասելու այ կուզենայի վերադառնալ մանկություն, կրկին դպրոց գնալ։ Ինքս սպասում եմ ու պատրաստակամ ընդունում եմ այն ամենն ինչն այս տարիքում է, ինչը հաջորդում է իմ արած այս կամ այն քայլին։ Նոր բաներ սովորել, էլ ավելի կայանալ ու վստահությամբ պատրաստ լինեl  նոր սերունդ տալու, որոնց սովորեցնելու բան կունենամ»։

Ըստ դերասանուհու՝ հիմա ինքը ժամանակը բոլորովին այլ կերպ է գնահատում և ժամանակ չի ծախսում այնպիսի բաների վրա, որոնք անցողիկ են, փոխարենը կենտրոնանում է մնայուն ինչ-որ բաներ ստեղծելու վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել