Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմը՝ Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ, վեցերորդ շաբաթն անընդմեջ գլխավորում է բրիտանական վարձույթը, հաղորդում է Screen International ամսագիրը:

Այն դարձել է առաջին ֆիլմը վերջին տասը տարում, որը մեկուկես ամիս պահպանել է իր տեղն առաջին հորիզոնականում: Նման ռեկորդ սահմանած վերջին ժապավենը Ջեյմս Քեմերոնի «Ավատար»-ն էր: Այն թողարկվել է 2009-ին և տասը շաբաթ եղել է բրիտանական վարձույթի առաջատարը:

Մեծ Բրիտանիայում «Ջոկերը» վաստակել է 54.3 միլիոն ֆունտ: Երկրում այն ճանաչվել է տարվա չորրորդ առավել դրամարկղային ֆիլմը և 30-րդը՝ կինոյի պատմության մեջ:

Հոկտեմբերին «Ջոկերը» դարձյալ R վարկանիշով ամենադրամարկղային ժապավենն էր: Այն շրջանցել է «Deadpool» և «Deadpool 2» ֆիլմերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել