Panorama.am-ը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ու դասադուլ անող ուսանողներն այսօր հավաքվել են կառավարության շենքի առջև:

«Ես չեմ հավատում, որ Արայիկ Հարությունյանի գնալով ինչ-որ մի բան փոխվի: Ես պարզ գիտեմ իմ ոլորտը: Գնաց Մակունցը, եկավ Նազենի Ղարիբյանը: Ի՞նչ փոխվեց: Ինչ էլ փոխվեց, փոխվեց դեպի վատ: Հիմա պաշտոնը ստանձնել է Արա Խզմալյանը: Ինչո՞վ է նա զբաղվելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ  Վիգեն Ստեփանյանը:

Նա նշեց, որ ամեն օր է թերությունների մասին լսում:

«Մետրոյի առաջ իբր թե «ներկայացում» են խաղում, դրա համար լուրջ  գումար է տրամադրվում: Թերևս այդ գումարով երկու ներկայացում կարելի է բեմադրել, ասենք՝  մանկական որևէ թատրոնում: Հետո ֆիլմ են ուզում նկարել սեռափոխված կնոջ, տղամարդու, չգիտեմ՝ ինչ ասեմ, մասին: Չգիտեի ծիծաղել, թե ոչ, երբ որ ասվեց, որ ֆինանսավորվել է միայն նրա չեմպիոն լինելու հատվածը: Այսինքն՝  առանձին-առանձին ենք նայելո՞ւ: Համասեռամոլները գնալու են առանձին դահլիճում նայեն, ինչ իրենց է հետաքրքրում, սպորտի սիրահարներն այն մասը, որ իրե՞նց է հետաքրքրում:  Այնքան անտեղյակ մարդու կարծիք է, որ չգիտես՝ ինչպես վերաբերվես՝ ծիծաղես,  տխրես: Չգիտեմ»,- նշեց արվեստագետը:

Հարցին՝ նշում եք, թե անձերի փոփուխությունը դժվար փոփոխության բերի, ինչպե՞ս եք տեսնում լուծումը, Վ. Ստեփանյանը պատասխանեց. «Եթե  դա  լինի միայն մեկ մարդու ցանկությամբ, գա միայն կատարողը, ոչ թե նախաձեռնողը, այդպես էլ կլինի: Եթե մարդն ասում է՝ ինչ ուզում եք ասեք, նա է լինելու՝ նշանակում է… այդքան էլ չեմ հարգում ժողովրդի կարծիքը, նույն ուսանողների»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել